Իսրայելցի գիտնականները պարզել են` ինչ հիվանդություն կարող է առաջանալ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի կիրառումից հետո
Նոր հետազոտությունը պարզել է, որ Pfizer/BioNTech ամերիկա-գերմական ընկերության համատեղ արտադրության պատվաստանյութի կիրառման կողմնակի հետևաքների թվում կարող է լինել Գոտևորող որքին (գոտեորքին, Herpes zoster) հիվանդությունը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` ներկայացնելով Հայֆայի բժշկական կենտրոնի հետազոտողների իրականացրած ուսումնասիրության արդյունքները, այս հիվանդությունը կարող է հազվադեպ առաջացող կողմնակի հետևանքներից լինել:
Իսրայելցի մասնագետները պարզել են, որ որոշակի աուտոիմուն հիվանդություններ ունեցող մարդիկ առավել հակված են նման մաշկային ցան ձեռքբերելու, քան այն մարդիկ, որոնք չունեն աուտոիմուն հիվանդություն:
Նշվում է նաև, որ մաշկային հիվանդությունը հինգ անգամ ավելի շատ է տարածվել պատվաստանյութի առաջին չափաբաժնի ներարկումից հետո, քան երկրորդ:
«Կարող ենք ասել, որ պատվաստանյութը կարող է որոշ մարդկանց մոտ հիվանդության առաջացման պատճառ դառնալ»,- նշել է հետազոտության համահեղինակը:
Հետազոտության ժամանակ ուսումնասիրվել է Pfizer հակակորոնավիրուսային պատվաստաստանյութով պատվաստված 590 հիվանդի տվյալ: