Հոնկոնգում «հեռախոսային խարդախները», ներկայանալով որպես պաշտոնյաներ, 90-ամյա կնոջից շուրջ 32 միլիոն դոլար են կորզել
Հոնկոնգում 90-ամյա մի կին 32 միլիոն դոլար գումար է փոխացնել «հեռախոսային խարդախներին», որոնք ներկայացել են որպես չինացի պաշտոնյաներ, գրում է The Guardian-ը:
Նշվում է՝ խարդախները ներկայացել են որպես Չինաստանի հանրային անվտանգության պաշտոնյաներ և տարեց միլիոնատիրուհուն հավաստիացրել են, որ իբր իր անձնական տվյալներն օգտագործվել են մայրցամաքային Չինաստանի տարածքում հանցագործություններ կատարելու համար: Խարդախները խնդրել են կնոջը փոխանցել իր ֆինանսական միջոցները բանկային հաշիվներին, որոնք, իբր, վերահսկվում են քննիչների կողմիցև հավաստիացնելով, որ այս կերպ կնոջ գումարներն ապահով կլինեն:
Դեպքը Հոնկոնգում գրանցված և երբևէ իրականացված ամենամեծ հեռախոսային խարդախությունն է: Հաղորդվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա մի ուսանողի՝ հանցագործությանը մասնակցելու մեղադրանքով:
Բացի այդ, խարդախներին հաջողվել է սառեցնել կնոջ բանկային հաշիվները, որում այս պահին միայն 1,16 միլիոն ԱՄՆ դոլար է մնացել: Ընդհանուր առմամբ, հանցագործներին հաջողվել է գողանալ կնոջ ֆինանասական միջոցների մոտ 90 տոկոսը: