Ապրիլի 22-ին ժամանակավորապես կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի գազասպառողների և թվով 1 հանրային օբյեկտի գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։