G7-ի ԱԳ նախարարները 2019-ից ի վեր առաջին անգամ կանցկացնեն առաջին դեմ առ դեմ հանդիպումը
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ G7-ի («Մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարները 2019 թվականից ի վեր առաջին անգամ կանցկացնեն իրենց առաջին ոչ առցանց հանդիպումը, հաղորդվում է երկրի կառավարության պաշտոնական էջում։
Երկրի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ մայիսի 3-5-ը Լոնդոնում կայանալիք հանդիպմանն անվտանգության խիստ միջոցառումներ կձեռնարկվեն։
Նրա գրասենյակը հանդիպումը որակել է «միջանձնային դիվանագիտությունը վերակենդանացնելու կարևորագույն հնարավորություն», որի ընթացքում «անդրադարձ կկատարվի կարևորագույն խնդիրներին, մասնավորապես՝ կորոնավիրուսի համավարակին և պատվաստանյութերի հասանելությանը»։
Նշենք, որ աշխարհի առաջատար տնտեսական տերությունների արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Ֆրանսիայում՝ 2019 թվականի ապրիլին:
Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայում «Մեծ յոթնյակի» ղեկավարների ամենամյա գագաթնաժողովը տեղի կունենա հունիսին: