Շվեդիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Երեքշաբթի Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Անկարայում Շվեդիայի դեսպան Շտեֆան Հերսթրոմը` նրան՝ «ահաբեկչական կազմակերպություններին» Շվեդիայի կողմից ենթադրյալ աջակցության կապակցությամբ Թուրքիայի անհանգստությունը հայտնելու համար, հայտնում է Sözcü թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Թերթը նշել է, որ երկուշաբթի կայացած առցանց խորհրդաժողովի ընթացքում Շվեդիայի պաշտպանության նախարար Պիտեր Հուլթքվիստը Սիրիայի ժողովրդավարական ուժերի հրամանատար Մազլում Քոբանիին համագործակցության խոստում է տվել։
Անկարան Քոբանիին, որն անցյալում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հրամանատար է եղել, համարում է ահաբեկիչ։
Թուրքիայի ԱԳՆ-ում Շվեդիայի դեսպանին տեղեկացրել են, որ Թուրքիան շարունակելու է «ահաբեկչական կազմակերպությունների» դեմ իր պայքարը։