Անհայտ անձինք ներկել են Ալ․ Սպենդիարյանի հուշարձանը
Այսօր անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը, որը հանրապետական նշանակության հուշարձան է։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի Ոստիկանություն։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց՝ Ոստիկանությունն ահազանգ է ստացել այս առիթով:
«Հրապարակումների հիման վրա Ոստիկանության կենտրոնական բաժինը նյութեր է նախապատրաստում»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը: