«Հունաստանը Սաուդյան Արաբիային կտրամադրի Patriot ԶՀՀ ստորաբաժանում»․ Հունաստանի ԱԳ նախարար
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը և պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսն ավարտել են համատեղ այցը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ, որի ընթացքում կնքվել են մի շարք համաձայնագրեր։
Այս մասին հայտնում է Greek City Times թերթը։
«Մենք համաձայնագիր ենք ստորագրել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ, որը երկու կողմերի նպատակն էր», - իր թվիթերյան հաշվում գրել է Դենդիասը և հավելել, որ Հունական Patriot զենիթահրթիռային համալիրի ստորաբաժանումը կտեղափոխվիՍաուդյան Արաբիա՝ երկրի օդային տարածքն ու ենթակառուցվածքները պաշտպանելու նպատակով:
Դենդիասը նշել է, որ վերոնշյալ քայլը հիանալի է Հունաստանի համար՝ Պարսից ծոցի երկրների հետ համագործակցելու գործում, և ներդրում է Արևմուտքի էներգիայի աղբյուրների ավելի լայն անվտանգության ապահովման գործում։
«Հունաստանի արտաքին քաղաքականությունը, որի հիմնական նպատակը Պարսից Ծոցի երկրների հետ մեր կապն է, ևս մեկ քայլ առաջընթաց է գրանցել», - նշել է Դենդիասը։