Ավելի քան 6 մլն դոլար. Շանհայի ոստիկանությունը 20 մարդ է ձերբակալել թանկարժեք ադամանդների մաքսանենգության համար
Շանհայի ոստիկանությունը կազմակերպված հանցավոր խմբավորման 20 անդամի է ձերբակալել Չինաստան մաքսանենգ ապրանք ներկրելու համար:
Ինչպես հայտնում է Shanghai Daily-ն, խոսքն ավելի քան 40 մլն յուան (մոտ 6,14 մլն) արժողությամբ ադամանդների մասին է: Ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործները սկսել են թանկարժեք քարերը ձեռք բերել անցյալ տարվա հուլիսից` առցանց հարթակների միջոցով:
Ադամանդները Չինաստանի մայրցամաքային հատված էին բերվել Հոնկոնգի տարածքով տեղափոխվող այլ ապրանքների հետ:
Ընդհանուր առմամբ, իրավապահներին հաջողվել է ավելի քան 250 նմուշ ադամանդ և փոքր քարերով մոտ 100 փաթեթ առգրավել: Ձերբակալությունն իրականացրել են Շանհայի, Պեկինի և Գուանդուն նահանգի ոստիկանությունները: Հետաքննությունը շարունակվում է: