ԱՄՆ-ում ոստիկանը 16-ամյա աֆրոամերիկուհու է գնդակահարել․ Կոլումբուս քաղաքում բողոքի ակցիաներ են սկսվել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում ոստիկանը սպանել է 16-ամյա աֆրոամերիկուհի Մակայա Բրայանտին․ ցուցարարները սկսել են հավաքվել քաղաքի ոստիկանության շենքի մոտ, հաղորդում է BBC-ն։
Հաղորդվում է, որ ոստիկաններին դեպքի վայր են կանչել տեղական ժամանակով ժամը 16:30-ին՝ աղջիկների վիճաբանության պատճառով։
Ոստիկանության հրապարակած կադրերում երևում է՝ ինչպես է դեպքի վայր ժամանած ոստիկանը կրակ բացում Բրայանտի ուղղությամբ, երբ վերջինս դանակով հարձակվում է մեկ այլ աղջկա վրա։ Նշվում է, որ տուժածը մահացել է հիվանդանոցում։
Ինչպես հաղորդում է տեղական 10TV-ն, ոստիկանության շենքի մոտ հավաքվել են տասյակ ցուցարարներ, որոնք բղավում են զոհված աղջկա անունը:
Այս միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես միևնույն ժամանակ, երբ Մինեապոլիսում հրապարակել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ստանության գործով նախկին ոստիկան Դերեկ Չաուվինի մեղադրական դատավճիռը․ նախկին ոստիկանը կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման:
Տեսանյութը՝ այստեղ: