Եթե Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսվեն, Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական կոշտ պատժամիջոցներ կսահմանի, որոնց համեմատ ընթացիկները «թեթև զբոսանք» կթվան. Լատվիայի ԱԳ նախարար
Եթե Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսվեն, Եվրանմիության կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական կոշտ պատժամիջոցներ կարող են սահմանվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչուսը:
«Ինչպես հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը, «կարմիրը գիծը» Ուկրաինայի սահմանն է: Եթե որևէ մեկը հատի այդ սահմանը, և ռազմական գործողություններ սկսվեն, դա կլինի ագրեսիա Ուկրաինայի դեմ: Այդ դեպքում ամբողջովին, կարծում եմ, պարզ է, որ Եվրոպան տնտեսական հատվածային կոշտ պատժամիջոցներ սահմանելու հարցն է առաջ քաշելու: Նախորդների համար հնարավոր նոր պատժամիջոցները «թեթև զբոսանք» կթվան»,- ասել է Լատվիայի ԱԳ նախարարը:
Պաշտոնական Ռիգայի ներկայացուցիչը, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ կհաջողվի այդպիսի զարգացումից խուսափել: