Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ...

Երբ հավաքվում է ընթերցասեր հասարակությունը. Մեկնարկեց հոբելյանական 20-րդ գրադարանային շաբաթը

Մեր օրերում արվեստասեր ու գրքասեր հասարակության մշակութային օջախներից է գրադարանը: Այստեղ են այցելում տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ, ուսանողներ, գիտական աշխարհի, ուժային կառույցների ներկայացուցիչներ և այլն:

Սիրված գրքօջախում էլ քիչ են տարբեր միջոցառումները, նախաձեռնությունները, հանդիպումները տարբեր մտավորականների հետ,ինչի արդյունքում արվեստասեր ու գրքասեր հասարակությունը բացահայտում է մեր օրերի մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներին՝ ծանոթանալով նրանց գործունեության հետ: Հուսանք, որ այս գեղեցիկ ավանդույթը կփոխանցվի սերնդեսերունդ:

Ներկայիս ակնարկով ցանկանում եմ խոսել մի շատ հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառման մասին, որը նախաձեռնելն էին մշակութասեր ու գրքասեր հասարակության սիրված մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում: Այստեղ 2021 թվականի ապրիլի 12-19-ը տեղի ունեցավ հոբելյանական 20-րդ Ազգային գրադարանային շաբաթը:

Սրա շրջանակում կազմակերպվեցին տարրաբնույթ միջոցառումներ՝ ընթերցողներին առավել մոտիկից ծանոթացնելու գրադարանի գործունեության հետ: Ավանդական դարձած այս գեղեցիկ միջոցառումն՝ Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից 2002թվականից:Շաբաթի նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:Ազգային գրադարանային շաբաթին իրենց ծրագրերով միանում են Հայաստանի գրեթե բոլոր գրադարանները։

Այս տարի Ազգային գրադարանային շաբաթի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։

Այսպիսով՝ սույն թվականի ապրիլի 12-ին հայ գրքասեր, արվեստասեր ու արվեստասեր հասարակության կողմից սիրված գրքօջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում տրվեց Ազգային գրադարանային հոբելյանական 20-րդ շաբաթին։ Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ գրադարանավարներ, գրականագետներ, գրադարանային ասոցիացիայի նախագահությունն, ինչպես նաև ընթերցասեր հասարակություն։

Բացելով միջոցառումը գրադարանի տնօրեն բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը ներկայացրեց ու ամփոփեց 20 տարի գրադարանային շաբաթի գործունեությունն, ինչպես նաև լեդ-էկրանի միջոցով ցուցադրեց այն բոլոր նյութերն, որոնք վերաբերվում են այս ծրագրին, իր խոսքի ընթացքում նա նշեց նաև,որ այսուհետ պետք է ընդգրկվեն նաև համայնքային, մարզային, ինչպես նաև դպրոցական գրադարանները։ Նա նշեց նաև, որ բոլորը պետք է ծանոթանան գրադարանային ոլորտի աշխատանքների, նորությունների ու ձեռքբերումների հետ։

Այնուհետև բոլորին ծանոթացրեց այս տարվա գրադարանային շաբաթվա կարգախոսի ու սիրված գրքօջախի լոգոյի հետ,որի մտահաղացման հեղինակը Մկրտիչ Մաթևոսյանն է;Խոսելով գրադարանային շաբաթվա նախապատմությունից նա նշեց, որ գրադարանային շաբաթի մտահաղացումը պատկանում է ԱՄՆ-ի գրադարանային ասոցիացիային։ Խոսելով համայնքային գրադարանների ոլորտի գործունեության մասին նա ասեց,որ այս տարի հատուկ գրաբուսի միջոցով գրադարանի աշխատակիցները շրջել են համայնքային 7 գրադարաններով՝ներկայացնելով այս գեղեցիկ նախաձեռնության ու գրադարանային աշխատանքային ժամանակակից KOHA էլեկտրոնային ծրագրի մասին։

Նա նշեց, որ համացանցի յութուբյան էջում տեղադրված են գրադարանային շաբաթվա վերաբերյալ տեսանյութեր,որոնց միջոցով ընթերցողները մոտիկից կարող են ծանոթանալ այս գեղեցիկ նախաձեռնության ու այս ոլորտին վերաբերվող զգալի ծրագրերին , ինչպես նաև առաջարկեց մտածել հոբելյանական 20-րդ տարվան վերաբերվող ուղենիշին, որի միջոցով գրադարան այցելողներն ու աշխատակիցները կկարողանան հաղորդակցվել մեկը մյուսի հետ ։Բոլորին առաջարկեց, տրամադրել գրադարանային շաբաթվան վերաբերյալ նյութեր այն ավելի մոտիկից ներկայացնելու համար։

Ամփոփելով իր խոսքը Աննա Չուլյանը ներկայացրեց գրադարանային շաբաթվա ընթացքում սպասվող ծրագրերի, միջոցառումների ու գրադարանավարների վերապատրաստմանը վերաբերվող վեբինարների ու սեմինարների մասին։Գրադարանային շաբաթվա մասին գեղեցիկ ու պատմական ելույթով հանդես եկավ Հայկական գրադարանային միության նախագահ (1994-2004) Ներսես Հայրապետյանը։ Նա մի քանի խոսքով ներկայացրեց ասոցիացիան, իսկ այնուհետև խոսեց գրադարանային շաբաթվա կազմակերպման անհրաժեշտության մասին; Իր ելույթի վերջում նա գրադարանին 2 DVD սկավառակներ նվիրեց, որտեղ արձանագրված էին գրադարանային առաջին շաբաթվա կոնֆերանսն,որը կազմակերպել էին Թբիլիսիում ու գրադարան սիրված մտավորական հայ արձակագիր Վարդան Գրիգորյանի այցի մասին էին։ Իր հերթին Աննա Չուլյանն ամփոփելով միջոցառումը բոլորին հորդորեց լինել միասնական ու այսուհետ համատեղ ուժերով կազմակերպել տարրաբնույթ ցերեկույթներ ու միջոցառումներ՝նպաստելու գրադարանային ոլորտի զարգացմանն ու նորանոր վերելքների ձեռբերմանը։

Բացման արարողությունից հետո, հոբելյանական միջոցառումների շրջանակում պարգևատրվեցին Հայկական գրադարանային միության նախագահ (1994-2004)թթ. Ներսես Հայրապետյանը, Հայաստանի Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեններ սիրված մտավորական ու արձակագիր Դավիթ Սարգսյանը, հայ գրադարանավար, ճարտարագետ Տիգրան Զարգարյանը,ազգային գրադարանի նախկին, ներկայումս՝ գրադարանային ասոցիացիայի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գրադարանային մասնագետ, ով ներկայումս աշխատում է ՀՀ ԱԺ գրադարանում Ֆաթմա Խաչատրյանը, Կոտայքի մարզային գրադարանի նախկին տնօրեն Ժաննա Գևորգյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը, գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովասափյանը, հիմնադիր անդամներ Սիլվա Նաթալի Մանուկյանը, Աննա Շիրինյանը, Գավառի մարզային գրադարանի նախկին տնօրեն Մարիետա Ամիրխանյանը:

Պարգևատրման արարողության վերջում բոլոր պարգևատրվողները հանդես եկան միասնականության, գրադարանային գործունեության վերաբերյալ ուղերձներով, ինչպես նաև իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին այս գեղեցիկ ծրագրի կազմակերպիչներին, ի դեմս՝ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին ու գրադարանային ասոցիացիայի նախագահ Ներսես Հայրապետյանին։Այդ նույն օրը տեղի ունեցավ նաև «Ազգային գրադարանային շաբաթ» շտեմարանի ներկայացումն ու Ազգային գրադարանային շաբաթի 20-ամյակին նվիրված պաստառների, հրավիրատոմսերի, ցուցադրությունը։

Ծրագրի շրջանակում տեղի ունեցան հետևյալ միջոցառումները՝ապրիլի 13-ից մեկնարկեց «7 օր՝ 7 գրադարան» խորագրով այցերը և նոր հրատարակված գրականության նվիրատվությունն Երևանի համայնքային, մասնավորապես՝ Աջափնյակ, Ավան,Դավիթաշեն,Կենտրոն,Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանների գրադարաններին,սրա շրջանակում նախատեսված էր այց Աջափնյակ վարչական շրջանի Գրադարանների կենտրոնացված համակարգ,ինչպես նաև սիրված հայ մտավորական,լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի 145 ամյակին նվիրված գրականության ցուցադրություն ու զեկուցում, որտեղ հանդես եկավ հայ բանասիրության ֆակուլտետ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը:

Միջոցառումների շրջանակում տեղի ունեցան վեբինարներ Հայաստանի համահավաք գրացուցակի հնարավորությունները և դրա կարգավորումներն ու գիտական հոդվածներին (DOI) (օբյեկտի թվային նույնականացուցիչ) տրամադրումը և CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգում հոդվածների գրանցման ընթացակարգը թեմաներով, ինչպես նաև Ամերիկյան գրականության անկյան բացում գրադարանի ընդհանուր ընթերցասրահում:

Միջոցառումների շրջանակում կազմակերպել էին նաև սեմինար Էլեկտրոնային գրացուցակի հնարավորությունների օգտագործում թեմայով, Նիկողայոս Ադոնց-150, գրականության առցանց ցուցադրությունը, հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա ծրագրի շրջանակում «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս» խորագրով զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։Այսպիսով՝ միջոցառումները շարունակվեցին մինչև ապրիլի 19-ը: Հարկ է նշել այն հանգամանքն, որ 2002թ. ապրիլի 14-20-ը, երբ Հայաստանում անցկացվեց առաջին Ազգային գրադարանային շաբաթը, հանդիսավոր բացումը դարձյալ տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։

Միջոցառմանը մասնակցել և ելույթներ են ունեցել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոսներ, գրողներ, արվեստագետներ, դիվանագետներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի շաբաթը կազմակերպվելու է հոբելյանական 20-րդ անգամ:Մի քանի խոսքով պատմեմ անցկացվող միջոցառումների մասին։

Ապրիլի 12-ին գրադարանային շաբաթվա 20-րդ, ինչպես նաև սիրված մտավորական հայագետ, լեզվաբան, պրոֆեսոր,ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հրաչյա Աճառյանի ծննդյան 145-րդ տարելիցին նվիրված ցերեկույթ էր կազմակերպել հայ գրքասեր ու մշակութասեր հասարակության կողմից սիրված գրքօջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում; Խոսելով դասախոսության ու ցուցադրության մասին, ապա ասենք, որ այն կազմակերպել էին սիրված գրքօջախի սպասարկման բաժնի և ընդհանուր ընթերցասրահի, ի դեմս՝ վարիչ Նարինե Գևորգյանի կողմից; Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝լեզվաբաններ, բանասերներ, գրադարանային ոլորտի աշխատակիցներ և այլն:

Միջոցառումը վարում էր, ինչպես նաև օրվա միջոցառման ու օրվա խորագրի ու մեծանուն լեզվաբանի վերաբերյալ հակիրճ ներկայացրեց Նարինե Գևորգյանը՝նրան համեմատելով Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու և Խաչատուր Աբովյանի հետ։ Իր ելույթն նա ավարտեց մի քանի խոսքով ներկայացնելով օրվա բանախոսին՝ Երևանի Պետական Համալսարանի հայոց լեզվի պատմության դոցենտ, Նարինե Դիլբարյանին:

Իր հերթին սկսելով դասախոսություն-ելույթը Նարինե Դիլբարյանն ողջունելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին հակիրճ ներկայացրեց սիրված լեզվաբանին տարբեր տեսանկուններից, թե որպես բառարանագետ,թե բարբառագետ, ունենալով մի շարք բարբառներին նվիրված բառարանների հատորներ թե գրականագետ, թե լեզվաբան ու թե հայոց պատմության լավագույն գիտակներից,ով հրատարակել է բազմաթիվ հատորներ նվիրված ներքոհիշյալ բնագավառներ,որոնք հրատարակվել են մի շարք լեզուներով։

Ըստ օրվա բանախոսի Աճառյանի հետ կարող էին համեմատվել նրա ժամանակակից սիրված մտավորականներ ու պատմաբաններ Նիկողայոս Ադոնցն ու Գրիգոր Ղափանցյանը։

Իր ելույթի ընթացքում Նարինե Դիլբարյանը հետաքրքիր պատմություններ ու դրվագներ ներկայացրեց Հրաչյա Աճառյանի կյանքից, որոնք հավաքագրել ու մեզ են ավանդել տարբեր մտավորականների կողմից։

Նա խոսեց նաև ԵՊՀ վերահրատարակությունների մասին։Իր ելույթի վերջում նա շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից պատասխանեց հանրությանը հետաքրքրող հարցերին, իսկ վերջում հավելեց, որ գրադարաններում պետք է ավելի հաճախակի կազմակերպվեն նմանատիպ բանասիրական ու լեզվաբանական միջոցառումներ, որպեսզի ներկայիս սերունդը շարունակի հայ լեզվաբանների կիսատ թողած, մասնավորապես՝ ստուգաբանության գործն՝արժևորելով նշված բնագավառի զարգացմանն ու շարունակությանը։ Դասախոսության վերջում շրջայց կատարվեց ցուցադրությունների մոտ,որտեղ օրվա բանախոսը ներկայացնում էր սիրված մտավորականի կատարված աշխատանքներն ու դրանց ստեղծման պատմությունը։Այսպիսով՝շրջելով ցուցադրութուններում նկատեցինք, որ այստեղ են ներկայացված նրա բառարանները, նրան նվիրված գիտական ուսումնասիրությունները, հոդվածները և այլն։

«7 օր՝ 7 գրադարան» Ազգային գրադարանային շաբաթի ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները ապրիլի 14-ին այցելեցին Ավան վարչական շրջանի թիվ 1 գրադարան։ 2005թ. տարածքն ընդլայնվել և բարեկարգվել է։Նույն օրը տեղի ունեցավ վեբինար Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի հնարավորությունները և դրա կարգավորումները թեմայով։ Վեբինարի ընթացքում գրադարանի առաջատար մասնագետները պատասխանեցին ընթերցողների հետաքրքրող բոլոր հարցերին։

Իսկ ահա ապրիլի 15-ին տեղի ունեցավ ամերիկյան Հայաստանի Ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում,որտեղ Ազգային գրադարանային 20-րդ հոբելյանական միջոցառումների շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ մի գեղեցիկ հանդիպում-ցերեկույթ, որի ընթացքում բացվեց ամերիկյան գրականության անկյունը։ Այստեղ մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, ընթերցասեր հասարակություն և այլք։

Այս հրաշալի նախաձեռնությունն իրականացրեցին մեր երկրում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Լին Թրեյսին, դեսպանատան գրադարանի համակարգող Ներսես Հայրապետյանը և սիրված գրքօջախի տնօրեն բանասիրական գիտությունների թեկնածուԱննա Չուլյանը։

Միջոցառումը սկսվեց Ներսես Հայրապետյանի կողմից ներկայացվող գրքերի բացատրությամբ,այստեղ՝գրապահարանում առկա և հասանելի գրքերի ցանկում են այն տասը հեղինակները, որոնք տարբեր ժամանակներում արժանացել են Նոբելյան մրցանակակի, կան գրքեր, որոնց հեղինակներն արժանացել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների գրքի ազգային մրցանակի։ Բազմաժանր գրքեր՝ ֆանտաստիկայից մինչև վեսթերն և գեղարվեստական գրականություն։Գրապահարանի մոտ դրված է ցուցավահանակ, որում ներկայացված են ամերիկյան գրադարանների հիմնարար արժեքները, գրադարանային հռչակագիրը, որում ասվում է ընթերցողների որոշակի իրավունքների, այս իրավունքների հավասար հասանելիության ապահովման մասին։ Հռչակագիրը ընթերցողների և գրադարանից օգտվողների համար ապահովում է նաև բազմազանություն և անձնական տվյալների գաղտնիության ապահովում։Իսկ միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Լին Թրեյսին:

Նա իր երախատիքի խոսքերն ուղղեց այս նախաձեռնության կազմակերպիչներին ու սիրված գրքօջախի աշխատակազմին, ի դեմս՝ տնօրեն Աննա Չուլյանի՝վստահեցնելով, որ շատ հաճելի է մասնակցել այսպիսի գեղեցիկ ծրագրին, մասնավորապես՝սիրված գրքօջախում: Նա իր խոսքում մասնավորապես նշեց.

<<Ես այսօր այստեղ եմ, որպեսզի ընթերցասեր հասարակության կողմից սիրված գրքօջախին, մասնավորապես՝ Հայաստանի ազգային գրադարանին պաշտոնապես հանձնեմ ամերիկյան այն գրքերի հավաքածուն, որը տեղ է գտնելու այս տպավորիչ ընթերցասրահում,Ամերիկայն գրականության գրապահարանում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։Նա շարունակեց տեղեկացա, որ տպագիր գրքի ամենամեծ քանակությունը Հայաստանում հենց Ազգային գրադրանում է գտնվում։ Մինչ այս Գրատպության թանգարանում էի և տպավորված եմ գրատպության ողջ պատմությամբ ու ընթացքով։ Գրադարանի գրքերի և ընթերցանության հանդեպ սերն ու հարգանքը մի ընդհանուր միավորող գիծ է հայերի և ամերիկացիների շրջանում,- իր խոսքում հավելեց տիկին դեսպանը, վստահեցնելով, որ այն ևս մեծ դեր կունենա Հայաստանի ազգային գրադարանի և դեսպանատան հետագա համագործակցության ձևավորման գործում >>:

Իր ելույթում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ևս վստահեցրեց, որ երկկողմ համագործակվցությունն արդեն ամուր հիմքեր ունի և շնորհակալություն հայտնեց տիկին դեսպանին նվիրատվության համար։ Նշենք, որ դեսպանը Հայաստանի ազգային գրադարանում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի ուղեկցությամբ։

Բացման արարողությունից հետո դեսպանը տնօրենի ու Ներսես Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց գրադարանում՝ծանոթանալով գործունեության և պատմության հետ: Նա այցելեց նաև Հայաստանի գրատպության թանգարան, որի ընթացքում նրան ներկայացրեցին գրքի տպագրության, ու հրատարակչության, ինչպես ն հրատարակչության անցած ուղին և պատմությունը:Այսպիսով՝ բացելով այս հրաշալի անկյունը, հուսանք,որ այսուհետ ավելի կամրապնդվեն հարաբերություններն երկու երկրների միջև՝ նպաստելով համատեղ տարրաբնույթ ծրագրերի ու միջոցառումների կայացման ու զարգացման հարցում։ Ապրիլի 16-ին տեղի ունեցան այց Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարան:

Նույն օրը Հայաստանի համահավաք գրացուցակների նոր հնարավորությունների մասին զեկուցում կարդաց սպասարկման բաժնի աշխատակից Տաթևիկ Թամազյանը: Այստեղ թիրախային խմբում ընդգրկված էին գրադարանի աշխատակիցները։ Խոսելով զեկույցի թեմայի մասին կարող ենք ասել,որ Հայաստանյան գրադարանների համահավաք գրացուցակը պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները:Համահավաք գրացուցակն ունի փնտրման 3 աշխատակարգ՝ սովորական, խորացված և փնտրում ըստ օժանդակ շտեմարանների։ Սովորական փնտրում:

Գրադարանի գրացուցակ տողում հավաքում եք տեքստը և, իրականացնում որոնումը:

Փնտրման արդյունքներն ավելի ստույգ դարձնելու համար, կարող եք Գրադարանի գրացուցակ բացվող ընտրացանկից ընտրել հեղինակ կամ վերնագիր կամ ISBN և այլն:Խորացված փնտրում։

Այս աշխատակարգում փնտրումը հնարավոր է ըստ բանալի բառերի, ըստ նյութի տեսակի, ըստ հրատարակման տարեթվի տիրույթի, ըստ լսարանի, ըստ բովանդակության, ըստ ձևաչափի, ըստ լեզվի և այլն:Հեղինակավոր գրառումներով փնտրում։ ԷՀԳ-ն ունի նաև օժանդակ շտեմարաններ՝ անձնանունների, առարկայական խորագրերի, տեղանունների, կազմակերպությունների անունների և այլն:

Օժանդակ շտեմարաններով փնտրումը իրականացվում է Հեղինակավոր գրառումների ընտրացանկից, ընտրելով համապատասխան գրառման տեսակը՝ Անձնանունային, Առարկայական խորագիր, Տեղանուններ, Համընդհանուր վերնագիր, Ժամանակագրական բաժանում:Ապրիլի 17-ին կազմակերպվեց այց Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 40 գրադարան և տեղի ունեցավ սիրված հայ մտավորական, պատմաբան, բյուզանդագետ և բանասեր Նիկողայոս Ադոնց-150 թեմայով գրականության առցանց ցուցադրությունը։

Ծրագիրը շարունակվեց նաև ապրիլի 18-ին, որի շրջանակում տեղի ունեցավ այց Շենգավիթ վարչական շրջանի թիվ 32 գրադարան։ Միջոցառումներն ամփոփվեցին ապրիլի 19-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կենտրոնացված գրադարանային համալիր այցով,ինչպես նաև Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն» խորագրով զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։ Հայերենի այբուբենի ստեղծումը տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը (361-440)։

Այբուբենները ստեղծվել են հին ժամանակներում կամ վաղ միջնադարում՝ հնագույն ժողովուրդների կողմից։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, ամենաերիտասարդներից մեկն է։Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ Քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։

Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով (հունարեն, արամեերեն), այլ մայրենի՝ հայոց լեզվով։ Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։Խոսելով հայերեն ձեռագրերի ու առաջին գրքերի մասին կարող ենք նշել, որ սրանք եղել են ձեռագիր մատյաններ, որոնք ստեղծվել են 5-րդ դարում, հայ գրերի գյուտից հետո: Մեզ հասած հնագույն ձեռագիր մատյանը 7-րդ դարում ստեղծված «Վեհամոր ավետարանն» է։ Նույնիսկ տպագրության գյուտից հետո էլ հայերեն ձեռագիր գրքերի ստեղծումը շարունակվեց մինչև 18-րդ դարի վերջը:

Ձեռագիր գիրքը կամ մատյանը գրվում էր մեկ օրինակ, մագաղաթի թերթերի վրա, ապա բազմացվում ընդօրինակմամբ։ Ընդօրինակողը կոչվում էր գրիչ։ Հայաստանում (Անի, Վաղարշապատ, Հաղպատ, Սանահին, Տաթև, Գլաձոր, Վան, Աղթամար, Կարին, Բաղեշ), Կիլիկիայում և հայ գաղթավայրերում (Լվով, Կաֆա, Վենետիկ և այլն) կային գրչության կենտրոններ՝ դպրոցներ, ուր ստեղծվում և ընդօրինակվում էին հայերեն ձեռագիր գրքեր։ Երբ գրիչն ավարտում էր երկի ընդօրինակումը, գրված էջերը հանձնվում էին զարդանկարչին, որը կոչվում էր ծաղկող:

Նա մագաղաթների էջերի լուսանցքներում նկարում էր ձեռագրի բովանդակության այս կամ այն դրվագն արտահայտող պատկերներ, հաճախ էլ տարբեր բնույթի այլ նկարներ, խորաններ, զարդեր։ 13–14-րդ դարերի ձեռագիր մատյանների էջերում են ստեղծվել հայկական մանրանկարչության գլուխգործոցները: Գրված ու ծաղկեցված մագաղաթի թերթերն այնուհետև անցնում էին կազմարարի ձեռքը, որը դրանք կարում էր, կազմում, և այդպես ձեռագիրը գրքի կերպարանք էր ստանում: Տարբեր դարերից մեզ է հասել շուրջ 25 հզ. հայերեն ձեռագիր գիրք:

Հայոց գրերին նվիրված մինչ օրս կազմակերպվել ու կազմակերպվում են տարրաբնույթ ցուցադրություններ, անցկացվում կլոր-սեղաններ ու քննարկումներ: Խոսենք մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ միջոցառման մասին, որը կազմակերպել էին հայ գրքասեր ու ընթերցասեր հասարակության կողմից սիրված մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում:Այստեղ մեծ ցուցասրահում սույն թվականի ապրիլի 19-ին գրադարանային շաբաթի շրջանակներում բացվեց «Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն» խորագրով ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։Միջոցառումը կյազմակերպել էր Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի, ի դեմս՝ վարիչ Աննա Օնանյանի կողմից:Սա նվիրված էր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։

Ինչպես գիտենք, 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստում միաձայն որոշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը։

Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել են նաև հայկական դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշն ու քոչարին։Բացելով ու ողջույնի խոսք ուղղելով ներկաներին Աննա Օնանյանը հակիրճ պատմական էքսկուրս անցկացրեց ներկայացնելով ու պատմելով հայկական տառարվեստի, սեպագիր արձանագրությունների,հայոց լեզվի զարգացման պատմության մասին, ինչպես նաև ծանոթացրեց ցուցադրվող գրականության հետ: Նա այնպես էր պատմում ու ներկայացնում հայկական տառարվեստի պատմությունն ու ներկայացվող գրականությունը, կարծես լիներ այդ ժամանակներում ապրող խոսուն վկան:

Ցուցահանդեսի ժամանակ այցելուները հնարավորություն ունեցան դիտել 200 տարվա վաղեմություն ունեցող գրքերի տիտղոսաթերթեր, գրամեքենաներ և այլն:

Վերջում տեղի ունեցավ գեղեցիկ ու բովանդակալից քննարկում օրվա առիթով:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ և այլք: Այսպիսով նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ:

Այսպիսով՝ ավարտվեց բովանդակալից ու հետաքրքիր ազգային գրադարանային հոբելյանական շաբաթը մշակութասեր ու ընթերցասեր հասարակության կողմից սիրված գրքօջախում,որի ընթացքում տեղի ունեցան բազմաբնույթ միջոացառումներ, հանդիպումներ հետաքրքիր և յուրահատուկ մտավորականների, գիտնականների, գրականագետների հետ՝ համախմբելով բոլորին մի ընդհանուր գաղափարի շուրջ <<Գիրքը որպես բալասան>>։

 

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի և Սիրարփի Կարապետյանի

 

 

 

 

դիտվել է 217 անգամ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan