Գիդը մահացել է Յելոուսթոնի ազգային պարկի մոտ գրիզլի արջի հարձակումից հետո
Մոնտանայի անապատի գիդը մահացել է Յելոուսթոնի ազգային պարկի մոտ գրիզլի արջի հարձակումից հետո, հայտնում է NYP-ն:
40-ամյա Կառլ Մոկը մահացել է այն բանից հետո, երբ քեմփինգի մոտ ձուկ բռնելիս առնվազն 190 կգ քաշ ունեցող արջը վիրավորել է նրան:
Հարձակման հետեւանքով Մոկը լուրջ վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել էր Այդահո Ֆոլսի հիվանդանոց, որտեղ նա պետք է մի քանի վիրահատության ենթարկվեր:
Արջը, որը ենթադրաբար խեղել է Մոկին, գնդակահարվել է որսորդական տեսուչների խմբի կողմից: