Հայաստանում քովիդից 34–ամյա հղի կին է մահացել
Հայաստանում ապրիլի 20–ին, կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով նա մեկ մանկահասակ երեխայի մայր էր, սա նրա երկրորդ հղիությունն էր։