Համաշխարհային բանկային համակարգը փլուզման սպառնալիքի տակ է հայտնվել
Համաշխարհային բանկային համակարգը փլուզման սպառնալիքի տակ է հայտնվել, գրում է CNBC-ը՝ հղում անելով վերլուծաբաններին:
Շատ երկրների կենտրոնական բանկեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թվային գումարների նկատմամբ, սակայն նման ծրագրերը կարող են փաստացի փլուզել ֆինանսական համակարգը:
Morgan Stanley-ի հաշվետվությունում ասվում է, որ աշխարհի կենտրոնական բանկերի 86 տոկոսն ուսումնասիրում է թվային արժույթները: Մոտ 60 տոկոսն աշխատում է հայեցակարգի ստուգման ուղղությամբ, սակայն միայն 14 տոկոսն է թողարկել պիլոտային ծրագրի կամ գտնվում է դրա մշակման փուլում: