Parler հավելվածը կվերադառնա App Store
Apple ընկերությունը թույլատրելու է իր առցանց խանութ վերադարձնել Parler հաղորդագրությունների փոխանակման ծրագիրը, որն օգտագործվում էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից, հայտնում է BBC լրատվականը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Apple-ը հայտարարել է, որ Parler-ի օգտատերերի հաղորդագրությունները՝ կապված ԱՄՆ Կապիտոլիումի անկարգությունների հետ, պարունակում են բռնության կոչեր, ինչը խախտում է ընկերության կանոնները և հեռացրել էր այն իր առցանց խանութից։
Ավելի ուշ հավելվածի արգելափակման մասին հայտարարել է նաև Amazon ընկերությունը: Google Play-ից Parler-ը նույնպես հեռացվել էր։
Այժմ ընկերությունը թույլատրել է հավելվածը վերադարձնել App Store, սակայն հայտնի չէ, թե այն երբ հասանելի կլինի առցանց խանութում։
Apple ընկերության կառավարման գործերի տնօրեն Թիմոթի Փաուդըրլին ասել է, որ հավելվածն առցանց խանութից հեռացվել էր, քանի որ այնտեղ «փառաբանում են նացիզմը», սակայն հավելվածն այս ընթացքում համապատասխանեցվել է կանոններին։