Ախալքալաքում 50-ամյա տղամարդ է ինքնասպան եղել
Ախալքալաքի Բարալեթ գյուղում 50-ամյա տղամարդ է ինքնասպան եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչը:
«50-ամյա տղամարդն ինքնասպանության փորձ է արել, նրան ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Գյուղի հիմնական բնակիչ չի համարվում, եկել էր ծնողներին օգնելու»,- ասաց տեղի բնակիչը:
Նա հայտնեց, որ ոստիկանության ծառայողներ են ժամանել, կատարվում են հարցաքննություններ ու հետաքննչական գործողություններ: