Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին (Տեսանյութ և լուսանկարներ)
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի գերեզման: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել լեգենդար ռազմական գործչի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին:
Այցի տեսանյութը հրապարակել է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը: