Պակիստանում ազատ են արձակվել իսլամիստների կողմից պատանդառված 11 ոստիկան
Պակիստանում ազատ են արձակվել իսլամիստների կողմից պատանդառված 11 ոստիկան, հաղորդում է AFP-ը:
Սպաները պատանդառվել էին Լահորում ոստիկանության եւ «Թեհրիք-ի-Լաբբայք Պակիստան» խմբավորման անդամների միջեւ վերջին բախումների ժամանակ:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երեւում է, որ որոշ պատանդների վրա արյան հետքեր եւ կապտուկներ կան:
Խմբավորումը հակաֆրանսիական արշավ է այն պահից, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանեց Charlie Hebdo ամսագրում Մուհամեդ մարգարեի պատկերով ծաղրանկարներ վերահրատարակելու իրավունքը: