Ռուանդա. Ֆրանսիայի կառավարությունը «նշանակալի» պատասխանատվություն է կրում «կանխատեսելի ցեղասպանության» համար
Ֆրանսիայի կառավարությունը «նշանակալի» պատասխանատվություն է կրում «կանխատեսելի ցեղասպանության» համար, ասված է Ռուանդայի կառավարության զեկույցում, որը նվիրված է 1994-ի ցեղասպանությունից առաջ եւ դրա ընթացքում Ֆրանսիայի դերին, եւ որի ընթացքում 800 000 մարդ է զոհվել:
Associated Press-ի տրամադրության տակ հայտնված զեկույցը պատրաստվել է Ռուանդայի կողմից ֆրանսիական իշխանությունների դերը փաստաթղթավորելու ջանքերի ֆոնին՝ ցեղասպանությունից առաջ, դրա ընթացքում եւ դրանից հետո Կենտրոնական Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ձեռնարկած քայլերի շրջանակներում։
600 էջանոց զեկույցում ասվում է, որ Ֆրանսիան «ոչինչ չի ձեռնարկել 1994-ի ապրիլ եւ մայիս ամիսների ջարդերը կասեցնելու համար, ինչպես նաեւ ցեղասպանությանը հաջորդած տարիներին՝ նույնիսկ պաշտպանելով որոշ հանցագործների:
Նշվում է, որ ցեղասպանությանը նախորդած տարիներին Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանը եւ նրա վարչակազմը իմացել են կոտորածների նախապատրաստման մասին, բայց շարունակել են աջակցել Ռուանդայի այն ժամանակվա նախագահ Ժուվենալ Հաբիարիմանի կառավարությանը: