Լեհաստանում ծառի ճյուղին ընկած կրուասանը «ահաբեկել» է տեղի բնակիչներին, որոնք այն «տարօրինակ արարած» են համարել
Լեհաստանի Կրակով քաղաքում կինը, ծառի վրա «տարօրինակ կենդանի» տեսնելով, ահազանգել է կենդանիների պաշտպանության ծառայություն, գրում է BBC-ն։
«Մարդիկ չեն բացում պատուհանները, քանի որ վախենում են՝ այն իրենց տուն կներխուժի»,- աշխատակիցներին հայտնել է կինը։
Ծառայությունը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է, որ կնոջ խոսքով՝ տարօրինակ արարածը նման է իգուանայի (խոտակեր մողեսների տեսակ է- Tert.am)։
Ահանզանգին հաջորդող ժամերին դեպք վայր ժամանած կենդանիների պաշտպանության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են, որ արարածը ո՛չ թռչուն է և ո՛չ էլ սողուն, այլ սովորական կրուասան։
«Դեպքի վայր ժամանելով՝ աշխատակիցները հայտնաբերել են անգլուխ և առանց վերջույթների արարած՝ կրուասան, որը հավանաբար պատուհանից դուրս են նետել թռչուններին կերակրելու համար»,- ասված է կազմակերպության ֆեյսբուքյան գրառման մեջ։