Ֆիլիպիններում ամենագնացն ընկել է ջրանցքը. զոհվել է 13 մարդ, այդ թվում` 3-5 տարեկան երեխաներ
Ֆիլիպինների Կալինգա նահանգում ամենագնացն ընկել է ոռոգման ջրանցքը, ինչի հետևանքով առնվազն 13 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով տեղի իշխանությունների ֆեյսբուքյան հայտարարությանը:
«Ուղևորները 15-ն են եղել, նրանցից 13-ը խեղդվել է` չնայած մեր փրկարարների բոլոր ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նահանգի իշխանությունների տվյալներով` միջադեպի հետևանքով տուժածներից 12-ը մահացել է հիվանդանոց ժամանելուն պես: Մյուս երեքին տեղափոխել են մեկ այլ հաստատություն, որտեղ ևս մեկ մահ է արձանագրվել: Նշվում է, որ զոհերի թվում 3-5 տարեկան երեխաներ են եղել: