Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միջև ճանապարհորդությունների դեպքում երկշաբաթյա կարանտինը չեղարկվել է
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միջև տեղաշարժի սահմանափակումները վերացվել են և այսուհետ ճանապարհորդները երկշաբաթյա կարանտինում մնալու կարիք չունեն, հայտնում է BBC լրատվականը։
Հայտնի է, որ այս երկրներում սահմանափակումների շնորհիվ կորոնավիրուսի տարածման մակարդակը բավական ցածր է։
Հիշեցնենք, որ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միջև սահմանը փակվել էր անցյալ տարվա մարտին։
«Ակնկալվում է, որ այս որոշման արդյունքում երկու երկրների տնտեսությունները որոշակի աճ կգրանցեն», - ասվում է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի և Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի համատեղ հայտարարության մեջ:
Նշենք, որ կորոնավիրուսային վարակի տարածումից ի վեր Ավստրալիայում գրանցվել է 910, իսկ Նոր Զելանդիայում ՝ 26 մահ:
Չնայած վարակի դեմ հաջող պայքարին՝ ավստրալացիները դժգոհում են ՝ երկրում պատվաստումների արշավն ուշացնելու համար։