Շանհայի ավտոսրահում ներկայացվել են Volkswagen ID.6 շարքի խոշորածավալ էլեկտրական քրոսովերները (լուսանկարներ)
Շանհայի ավտոսրահում ներկայացվել է Volkswagen ID.6 խոշորածավալ էլեկտրական քրոսովերը` 3 շարք նստելատեղերով:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, նորույթը ներկայացվել է երկու տարբերակով` ID.6 Crozz և ID.6 X, որոնք տարբերվում են սրահի և արտաքին դիզայնով, սակայն տեխնիկական բնութագրիչները նույնն են: Volkswagen ID.6 շարքի մոդելների հիմքում ընկած է MEB մոդուլային հարթակը:
Նորագույն մոդելները Volkswagen-ի ամենատարողունակ էլեկտրամեքենաներն են, քանի որ անվաբազայի երկարությունը մեծացվել է մինչև 2965 մմ-ի, իսկ երկարությունը` 4,9 մետրի:
Volkswagen ID.6 բազային մոդելները ներկայանում են հետնաքարշակ համակարգով: Մոդելների էլեկտրաշարժիչները զարգացնում են 180 և 204 ձիաուժ հզորությունը` կախված տարբերակից: Առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 588 կմ տարածություն: