Ողջաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել Grand Cherokee-ում. վերջինս վերածվել է մոխրակույտի
Կոտայքի մարզում ապրիլի 18-ին՝ ժամը 17:0-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան ճանապարհին, հրդեհ է բռնկվել 35-ամյա Էդգար Խաչատրյանին պատկանող Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել կրակը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, բարեբախտաբար, գազաբալոնն էլ չի պայթել։