Իսրայելը չեղարկել է պարտադիր դիմակներ կրելու պահանջը
Իսրայելը չեղարկել է հասարակական վայրերում դիմակներ պարտադիր կրելու պահանջը եւ ամբողջովին բացել կրթական համակարգը զանգվածային պատվաստումներից հետո կորոնավիրուսի սահմանափակումները մեղմելու կապակցությամբ, հաղորդում է AP-ն:
Կրտսեր եւ միջին դպրոցի բոլոր մասնակիցները կվերադառնան դասապրոցեսին, առողջապահության ոլորտի պաշտոնյաները չեղարկել են հասարակական վայրերում դիմակներ կրելու պահանջը: Դիմակները դեռեւս անհրաժեշտ են փակ տարածքներում եւ մեծ հավաքների ժամանակ:
Իսրայելն արագորեն պատվաստել է իր բնակչության մեծ մասին կորոնավիրուսի դեմ: Երկրում չեղարկվել են կորոնավիրուսային սահմանափակումների մեծամասնությունն ու անցած շաբաթ հայտարարվել է, որ մայիսից կբացվի երկրում մուտքը պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների համար:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի ամբողջ ընթացքում Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 836000 դեպք եւ շուրջ 6330-ը՝ մահվան ելքով: 9,6 միլիոն քաղաքացիների ավելի քան 53 տոկոսը ստացել է Pfizer / BioNTech պատվաստանյութի երկու դեղաչափերը: