«Բժիշկների դաշինքի» ղեկավարը հայտնել է հացադուլ հայտարարած Ալեքսեյ Նավալնիի ծանր վիճակի մասին
«Բժիշկների դաշինք» կոչվող արհմիության ղեկավար Անաստասիա Վասիլևան, որը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բուժող բժիշկն է, հրապարակել է նրա արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքները:
Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, բժշկի խոսքով՝ Նավալնիի մոտ երիկամային անբավարարության մեծ վտանգ, ինչպես նաև՝ սրտի կանգի հավանականություն: Նավալնիի բուժող բժիշկներն ավելի վաղ դիմել էին Պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավարին՝ խնդրելով թույլ տալ իրենց հետազոտել հիվանդին՝ վերջինիս վիճակը «ծայրահեղ» անվանելով:
«Նրա վիճակն իսկապես ծայրահեղ է», - ապրիլի 17-ին հայտնել է «Բժիշկների դաշինքի» խոսնակը Reuters գործակալության հետ զրույցում: Նրա խոսքով՝ ճակատագրական կարող են լինել ոչ թե շաբաթները, այլ՝ ժամերը:
Հիշեցնենք, որ գաղութում գտնվող Նավալնին հացադուլ է հայտարարել: Նրա կինը՝ Յուլյան, ապրիլի 13-ինհայտնել էր ամուսնու առողջական վիճակի վատթարացման մասին՝ նշելով, որ նա 93 կգ-ից նիհարել է մինչև 76՝ 190 սմ հասակ ունենալով, և դժվարությամբ է խոսում: Պատիժների կատարման դաշնային ծառայությունից նույն օրը հայտնել էին, որ նրա վիճակը բավարար է:
Փետրվարի 2-ին դատարանի կայացրած որոշմամբ՝ Նավալնիի նկատմամբ «Իվ Ռոշեի» գործով սահմանված պայմանական ազատազրկման ժամկետը փոխարինվել է իրականով: