Պերուում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմի 5 անդամ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Պերուի հարավ-արևմուտքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 5 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը:
«Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված գործողության ժամանակ անձնակազմի 12 անդամով ռազմական ուղղաթիռը կործանվել է Կուսկոյի շրջանում»,- նշված է Պերուի պաշտպանական գերատեսչության թվիթերյան գրառման մեջ:
Հաղորդվում է, որ ևս երկու զինվորական անհետ կորել է:
Ընթանում է քննություն: