Էկվադորում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Գիլիերմո Լասսոն
Էկվադորում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է աջ կենտրոնամետ «ԿՐԵՈ շարժման» ներկայացուցիչ Գիլիերմո Լասսոն, հաղորդում է ТАСС-ը:
Ըստ տվյալների՝ Լասսոն հավաքել է ձայների 52,36%-ը՝ ստանալով 4 656 426 քվե: Նրա մրցակիցը՝ Անդրեսա Արաուսը, ձայների 47,64%-ը՝ 4 236 515 քվե:
Ընտրությունների երկրորդ փուլն Էկվադորում անցկացվել է ապրիլի 11-ին: