Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսել է անիմացիոն և մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրությունների շարք
Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսում է անիմացիոն և մանկապատանեկան ֆիլմերի «Գնա՞նք մուլտ նայելու» խորագրով ցուցադրությունների շարքը:
Ցուցադրությունները կիրականացվեն մինչև տարեվերջ՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի։ Հիշյալ ծրագրին միացել են երևանյան և մարզային կինոթատրոնները:
Ծրագրի մեկնարկն տրվել է ապրիլի 17-ից «Մոսկվա» կինոթատրոնում: