Պրահան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Պրահան արտաքսում է 18 ռուս դիվանագետների: Այս մասին հայտնել է Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Յանա Գամաչեկան, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Դիվանագետներին մեղադրում են ռուսական հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ: Փոխվարչապետի խոսքով՝ դիվանագետները 48 ժամվա ընթացքում պետք է լքեն երկիրը:
Իր հերթին, Չեխիայի կառավարության ղեկավար Անդրեյ Բաբիշն ասել է, որ Պրահան ռուսական հատուկ ծառայություններին կասկածում է 2014-ին Վրբետիցայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը մասնակցելու մեջ: