Չինաստանի հակամենաշնորհային ճնշումը ՏՏ հսկաների բաժնետոմսերի էլ ավելի մեծ անկման կհանգեցնի
Առաջիկայում Չինաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններում բաժնետոմսերը կարող են էլ ավելի էժանանալ, կանխատեսում են կապիտալը կառավարողները: Նրանք վստահ են, որ Պեկինը, որն արդեն տուգանել է Ջեք Մայի Alibaba-ին, միայն կբարձրացնի հակամենաշնորհային ճնշումը, հաղորդում է Forbs-ը:
Երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների վրա Չինաստանի ճնշումը սպառնում է այդ ՏՏ ոլորտի հսկաների բաժնետոմսերին նոր անկմամբ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով BNP Paribas Asset Management եւ JP Morgan Asset Management բանկերի ինչպես նաեւ կապիտալի կառավարման շվեյցարական GAM Investments ընկերության վերլուծաբաններին:
Փորձագետները կարծում են, որ առաջիկայում Պեկինի հակամենաշնորհային միջամտությունները կուժեղանան: Շուկայի ղեկավարների հետ վեճերն արդեն ավելի են սրել երկրի ՏՏ ոլորտի հսկաների արժեթղթերի վաճառքը: Hang Seng Tech ինդեքսը, որը ներառում է Չինաստանի ՏՏ ոլորտի խոշոր հսկաների բաժնետոմսերը, փետրվարի կեսին վթարի սկսվելուց ի վեր կորցրել է իր արժեքի մոտ մեկ քառորդը, նշել է Bloomberg-ը: Այժմ առեւտրականները կանխատեսում են չինական ընկերությունների համար իրացվելիության պահանջների աճ եւ դրանց շուկայական արժեքի նվազում:
Չինաստանում հակամենաշնորհային օրենսդրության խստացված կարգավորման պատճառով անորոշությունը կարող է սահմանափակում դառնալ երկրի որոշ ընկերությունների համար, ասում է JP Morgan Asset-ի համաշխարհային շուկաների ռազմավար Մարսելա Չոուն: Գործարարներն ավելի զգույշ կլինեն ընկերությունների ձեռքբերումների եւ միաձուլումների հարցում եւ ավելի քիչ գանձումներ կկատարեն ներքին ինտերնետային թրաֆիքից, ենթադրում է Bloomberg-ը: GAM Investments-ը իջեցրել է չինական ամբողջ ինտերնետային հատվածի իր գնահատականը՝ կանխատեսելով կանոնակարգի ավելացված ռիսկերը, գործակալությանը հայտնել է GAM-ի կապիտալի կառավարող Ջան Շի Կորտեզին: