ԱՄՆ-ը եւ Ճապոնիան միասին կաշխատեն 5G-ի ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան պայմանավորվել են համատեղ աշխատել 5G կապի տեխնոլոգիաների արագ զարգացման ուղղությամբ, որպեսզի կանխեն համաշխարհային շուկայում Չինաստանի գերակայությունը, հայտնում է New York Times-ը:
5G-ի համատեղ մշակման համաձայնագիրը նախապես համաձայնեցված առաջադրանքներից մեկի արդյունք է` Բայդենի կառավարման օրոք Սպիտակ տուն Ճապոնիայի վարչապետի առաջին անձնական այցից առաջ: Յոշիհիդե Սուգայի հայտնվելը Վարդերի պարտեզում ապացույցն է այն բանի, որ Բայդենին հաջողվել է պահպանել միջազգային հարաբերությունները Ճապոնիայի հետ:
Բայդենը նշել է, որ երկու երկրները «միասին կաշխատեն տարբեր ոլորտներում», այդ թվում` «ապահով եւ հուսալի 5G ցանցերի առաջընթացի», տեխնոլոգիա, որը խոստանում է հեղափոխություն կատարել բջջային կապի արագության եւ օգտակարության մեջ գործարաններում, գյուղական վայրերում եւ այլ դժվարամատչելի տեղերում։
Բայդենի խորհրդականները նախազգուշացրել են, որ եթե ԱՄՆ-ն իր դաշնակիցներին չներգրավի բաց թողածը լրացնելու մրցավազքում, ապա արդյունքները կարող են աղետալի լինել ազգային անվտանգության համար՝ ավելի ու ավելի համաշխարհային ինտերնետ-թրաֆիք ու խոսակցություններ կանցնեն Պեկինի կողմից վերահսկվող խողովակներով։
Նշենք, որ Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները 2 միլիարդ դոլար կծախսեն այլընտրանքային ցանցերի զարգացման համատեղ նախագծի վրա: