«Ազգ-բանակ-հայրենիք» կուսակցության նախագահ ընտրվեց Ռուբեն Գևորգյանը (տեսանյութ)
«Ազգ–բանակ–հայրենիք» կուսակցության համագումարում Հայաստանի այսօրվա իրողությունների գնահատումն ու համապատասխան ելքեր, արմատական և համակարգային բնույթի լուծումներ գտնելն էր։ Համագումարին կուսակցության նախագահ ընտրվեց Ռուբեն Գևորգյանը։
Կուսակցության նախագահ Ռուբեն Գևորգյանն իր ելույթում նշեց՝ ներկայիս իշխանությունների՝ երկրի ներսում թշնամիներ փնտրելու կամ հորինելու ու նրանց դեմ պայքար մղելու իմիտացիան անհնարին են դարձնում Հայաստանը մրցունակ ու ժամանակակից պետության վերածելու տեսլականը։
Ռուբեն Գևորգյանի խոսքով՝ կուսակցությունը ոչ թե զբաղվելու է երկրորդական հարցեր առաջ քաշելով, այլ լինելու է պետության կառուցման ազնիվ, կարգավորված ու նպատակասլաց կամք ու գիտակցում։