Ավելի քան 650 000 եվրո. Ֆրանսիայում պաշտոնյաները հին տան մուրաբայի տարաներում ոսկու ձուլակտորներ և մեծաքանակ մետաղադրամներ են հայտնաբերել
Վերանորոգման համար նախատեսված հին շենքում ոսկու ձուլակտորներով և հարյուրավոր ոսկե մետաղադրամներով լցված երեք մուրաբայի տարաների անսպասելի հայտնաբերումը ցնցել է Ֆրանսիայի արևելքում գտնվող լեռնային համայնքի բնակիչներին, գրում է The Guardian-ը:
Նշվում է՝ գեղատեսիլ Յուրա հովտում գտնվող փոքր արդյունաբերական քաղաքի՝ Մորեզի քաղաքապետը հայտնել է, որ գտածոյի արժեքը գնահատվում է ավելի քան 650,000 եվրո:
Տեղացի պաշտոնյաների խոսքով՝ փոշոտ դարակի ետևում նախ հայտնաբերվել է երեք բանկա մուրաբա, որոնք լի են եղել ոսկու ձուլակտորներով և մետաղադրամներով: Վերջիններիս արժեքը գնահատվել է մոտ 500 000 եվրո: Այնուհետև, արկղերի ետևում գտնվող գաղտնի պահարանից հայտնաբերվել է ևս 150 000 եվրո արժողությամբ ոսկի:
Քաղաքապետ Լորան Պետիտի փոխանցմամբ՝ քաղաքի կենտրոնում գտնվող այս եռահարկ շենքում ժամանակին բնակվել են երախաներ չունեցող չորս եղբայր և քույր: Երբ վերջինս 90 տարեկանում 2020 թվականին, նրանց ազգականներից մեկը քաղաքապետարանին առաջարկել է շենքը վաճառել 130 000 եվրոյով: Մորեսը, ինչպես Ֆրանսիայի շատ այլ քաղաքապետեր, ձգտել է գնել և վերանորոգել հին շենքերը՝ ընտանիքներին այստեղ բնակեցնելու նպատակով:
Նշվում է՝ գտածոյի արժողությունը բավականին քիչ է քաղաքի տարեկան 6 միլիոն եվրո բյուջեի համեմատ, բայց այն նախատեսվում է ուղղել հատուկ հանրային նախագծի ֆինասնավորմանը: