Չինաստանում աշխատակցուհին լաթով ծեծել է իր ղեկավարին՝ մեղադրելով նրան սեռական ոտնձգության համար (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի կառավարության աշխատակից կինը լաթով հարվածել է իր տնօրենի դեմքին, ապա գրքեր է նետել և ջուր ցողել նրա վրա այն բանից հետո, երբ վերջինս ամիսների շարունակ նրան «հետապնդել է» անցկանկալի տեքստային հաղորդագրություններով, գրում է Daily Mail-ը:
Հրապարակված կադրերից երևում է, թե ինչպես է աշխատակիցը մի քանի անգամ հարվածում իր ղեկավարին, ապա մի քանի րոպե դադար տալիս, որից հետո շարունակում է իր «դաստիարակչական աշխատանքը»:
Ողջ ընթացքում նրա ղեկավարը որևէ արձագանք չի տալիս, այլ փոխարենը՝ հազիվ ցնցվում է:
Չնայած այն հանգամանքին, որ չինացին նշել է, որ ուղարկված հաղորդագրություններն ուղղակի կատակ են, կինը նրան մեղադրել է սեռական ոտնձգության համար:
Լուսանկարները և տեսանյութը կարող եք դիտել Daily Mail-ում։