Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է օգնել Սիրիայի վերականգնման գործում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է իր սիրիացի գործընկեր Բաշար ալ Ասադին երկրի ազգային տոնի կապակցությամբ և ասել, որ Մինսկը պատրաստ է աջակցել Սիրիային նրա վերականգնման գործում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադին և երկրի ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ»,-հաղորդել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Բելառուսի ղեկավարը Ասադին մաղթել է քաջառողջություն, բոլոր ծրագրերի իրականացում, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և ներդաշնակություն: