Նյու Դելիում հանգստյան օրերին սահմանափակումներ են մտցվել․ երկրում վարակակիրների թիվն անցել է 14,5 միլիոնը
Նյու Դելիում հանգստյան օրերին արգելափակումներ են սահմանվել, ինչը պայմանավորված է երկրում կորոնավիրուսային վարակի տարածմամբ. երկրում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է 234 692 վարակման դեպք, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ վերջին 9 օրվա ընթացքում գրանցվել է 8-րդ ռեկորդը։
Կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր Հնդկաստանում գրանցվել է ավելի քան 14,5 միլիոն վարակման դեպք, որից 175 649-ը` մահվան ելքով։ Վարակակիրների թվի ցուցանիշով երկիրը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ Միացյալ Նահանգներից հետո, որտեղ գրանցվել է վարակման 32 միլիոն դեպք։
Հաշվի առնելով անցյալ տարի սահմանված արգելափակումների հետևանքով երկրի կրած տնտեսական վնասի չափը՝ Հնդկաստանի կառավարությունը պատրաստ չէ երկրորդ անգամ նմանատիպ սահմանափակումներ մտցնել երկրում։