ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջ կյանքը` արժանանալով ոստիկանության գովեստին (լուսանկար)
Միացյալ Նահանգների Կանզաս քաղաքում շունը փրկել է տիրոջ կյանքը, հայտնում է India Today հրատարակությունը:
Տղամարդը շան հետ զբոսնելիս իրեն լավ չի զգացել, ինչից հետո կենդանին վազել է հարակից տուն և դրա բնակիչներին հասկացրել, որ իր տիրոջ հետ փորձանք է պատահել: Տան բնակիչները շտապօգնություն են կանչել:
Դեպքին անդրադարձել է տեղի ոստիկանությունը՝ գրառում անելով ֆեյսբուքյան էջում․«Խելացի և հավատարիմ շան ու բնակիչների շնորհիվ, որոնք արձագանքել են նրա օգնության կանչին, տղամարդը շտապ բժշկական օգնություն է ստացել, և այժմ իրեն լավ է զգում»։