NASA-ն 2,9 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել SpaceX-ի հետ
NASA-ն 2,9 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել SpaceX-ի հետ, հաղորդում է Washington Post-ը:
Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության հայտը գերազանցել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հայտին, որը համագործակցում է Lockheed Martin Corp-ի, Northrop Grumman Corp-ի եւ Draper-ի հետ:
Ավելի վաղ այս շաբաթ SpaceX-ը հայտարարել է, որ մոտ 1,16 մլրդ դոլար է ներգրավել:
Անցած շաբաթ SpaceX-ը, Blue Origin-ը եւ Dynetics-ը պայմանագիր են կնքել NASA-ի հետ Լուսին վայրէջքի համար, նրանք կարող են տիեզերագնացների ուղարկել Լուսին մինչև 2024 թվականը: