Գանայում դերասանուհին դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման՝ մերկ լուսանկար տեղադրելու համար
Գանայում դերասանուհի Ռոզեմոնդ Բրաունը, որը հայտնի է Ակուապեմ Պոլոո մականվամբ, դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման՝ սոցիալական ցանցերում իր որդու կողքին մերկ լուսանկար տեղադրելու համար, հաղորդում է BBC-ն:
Անցած հուլիսին որդու յոթերորդ տարեդարձի կապակցությամբ արված լուսանկարում նա պպզած է, նայում է տղային եւ բռնել է նրա ձեռքերը: Նա վարտիքով է: Նրա կուրծքը ծածկված է երկար մազերով:
Լուսանկարը վիրուսային է դարձել ու մեծ արձագանք է առաջացրել:
Դերասանուհին, ով սոցիալական ցանցերում հաճախ է իր որդու հետ լուսանկարներ հրապարակում, ներողություն է խնդրել, բայց չի կարողացել խուսափել պատժից: