Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes-ը, Nissan Teana-ն, Toyota Platz-ն ու ВАЗ 2170-ը, վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 22 հասցեի դիմաց բախվել են Nissan Teana, Mercedes, Toyota Platz և ВАЗ 2170 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։
Բախման հետևանքով ՎԱԶ 2170-ը գլխիվայր շրջվել է։
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։