Կանադան կորոնավիրուսի տարածման ֆոնին կասեցրել է ռազմական հրահանգիչների առաքելության աշխատանքն Ուկրաինայում
Կանադան կասեցրել է ռազմական հրահանգիչների առաքելությունը Ուկրաինայում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսային վարակի տարածմամբ, հայտնում է korrespondent.net-ը:
Չի հաղորդվում, թե քանի զինծառայողի մոտ է կորոնավիրուսային թեստի դրական արդյունք գրանցվել, սակայն այսպիսով ղեկավարությունը հույս ունի կանխել վարակի տարածումը։
Հայտնի է, որ մոտ 200 կանադացի զինվորական ուսումնամարզական առաքելություն են իրականացնում Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան տարբեր շրջաններում, իսկ զորամիավորման մեծ մասը տեղակայված է Յավորովում ՝ Լեհաստանի հետ սահմանի մերձակայքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադան պատրաստվում է ավելացնել զինծառայողների թիվն Ուկրաինայում։