Նյու Յորքում բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ ոստիկանական բռնության
Ուրբաթ Նյու Յորքում տեղի են ունեցել մի շարք փոքր բողոքի ցույցեր ընդդեմ ոստիկանական բռնությունների: Այս մասին հայտնում է RT-ն:
Նշվում է, որ մի քանի տասնյակ մարդուց բաղկացած մի քանի խմբեր քայլել են փողոցներով:
Բազմության մեջ լսվել են «Black Lives Matter.» շարժման կարգախոսները:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների Մինեսոտա նահանգում հանցագործների ձերբակալման բյուրոն բերման էր ենթարկել աֆրոամերիկացի Դանթե Ռայթին գնդակահարած ոստիկանին: