Բելառուսում ծայրահեղական է ճանաչվել եւս չորս տարածաշրջանային Telegram-ալիք եւ չաթ
Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է, որ Telegram-ի չորս տարածաշրջանային ալիք եւ չաթ ճանաչվել է ծայրահեղական:
«Դատարանի որոշմամբ արգելվածների ցանկը համալրել են «Մոգիլյով 97 տոկոս», «Բոբրույսկ 97 տոկոս», «Օսիպովիչի դլյա ժիզնի» եւ «Բուլվար Նեպոկորյոննիխ» վիրուալ հանրույթները,-ասված է նախարարության մամուլի ծառայությունում:-Նշված խմբերում պարբերաբար տեղադրվում էին ծայրահեղական նյութեր, ինչպես նաեւ վիրավորանքներ՝ ուղղված իրավապահ մարմինների եւ պետական ծառայողների ներկայացուցիչներին:
ՆԳՆ-ից պարզաբանում են, որ հանրապետությունում հասարակական քաղաքական իրավիճակն ապակայունացնելու եւ սահմանադրական կարգում փոփոխություն կատարելու համար չաթերի մասնակիցները պարբերաբար զանգվածային անկարգությունների, փողոցային բողոքի ցույցերի, խուլիգանության, արմատականացման, վանդալիզմի, ոստիկանների նկատմամբ դիմադրության, երթեւեկության արգելափակման կոչ են արել: Նախարարությունը նշում է, որ այժմ այդ ինտերնետ-ռեսուրսների հրապարակած տեղեկատվությունը կիսելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն եւ պատիժ՝ ընդհուպ մինչեւ ձերբակալում:
Ավելի վաղ դատարանը ծայրահեղական էր ճանաչել NEXTA-Live-ն ու NEXTA-ի լոգոտիպը: