Ինձ լռեցնելու արշավն էլ իրենց մոտ չի ստացվում, ես շարունակելու եմ անցանկալի հարցեր տալ․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)
Տեղի է ունեցել Tert.am կայքի լրագրող Անի Գևորգյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողն անդրադառնում է իր նկատմամբ սպառնալիքներին և ճնշումներին։
Հիշեցնենք, որ վերջերս Facebook սոցիալական ցանցում կողծ օգտատերերը տարածել էին Անի Գևորգյանի և նրա 2-ամյա որդու նկարները՝ վիրավորական գրառմամբ, իսկ դրա մեկնաբանությունների բաժնում այլ կեղծ օգտատերեր հանդես էին գալիս սպառնալիք պարունակող մեկնաբանություններով։