Իրանը Ռուսաստանից «Սպուտնիկ V» պատվաստանյութի 60 մլն դեղաչափ կգնի
Իրանը Ռուսաստանից «Սպուտնիկ V» պատվաստանյութի 60 մլն դեղաչափ կգնի: Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Ղազեմ Ջալալին:
«Ինտենսիվ բանակցությունների արդյունքում Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան եւ մեր երկրի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության աջակցությամբ պայմանագիր է կնքվել Ռուսաստանից «Սպուտնիկ V» պատվաստանյութի 60 մլն դեղաչափ գնելու շուրջ»,-ասել է նա:
Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Իրանի տարածքում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ: