Կանադացի պատգամավորը մերկ է ներկայացել առցանց նիստին
Քվեբեկ նահանգի Պոնտիակ համայնքը ներկայացնող կանադացի պատգամավոր Ուիլյամ Ամոսը մերկ է հայտնվել Համայնքների պալատի առցանց նիստի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կադրերում Ամոսը կանգնած է Կանադայի եւ Քվեբեկի դրոշների արանքում՝ծածկվելով բջջային հեռախոսով:
Ավելի ուշ պատգամավորը էլեկտրոնային փոստով ուղարկված նամակում ներողություն էր խնդրել իր գործընկերներից՝ «իր ամոթալի սխալի» համար:
«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում Համայնքների պալատի իմ գործընկերներից... Այդպիսի բան այլեւս չի կրկնվի»,- գրել է նա:
Գործընկերները խորհրդարանականին կոչ են արել զգոն լինել տեսախցիկի եւ համակարգչի խոսափողի մոտ: