Ռոհանին Էրդողանին հայտարարել է «տարածաշրջանում Իսրայելի ներկայության սպառնալիքի» մասին
«Մենք վտանգավոր ենք համարում տարածաշրջանում ուզուրապացիոն սիոնիստական ռեժիմի ներկայությունը, որին անհրաժեշտ է լուրջ դիմադրություն ցույց տալ, դրա հետ առճակատումն անհրաժեշտ է»: Այս մասին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը:
Խոսելով տարածաշրջանում վերջին զարգացումների մասին՝ Ռոհանին նշել է, որ տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցությունն անհրաժեշտ է անվտանգության, խաղաղության եւ կայունության ապահովման համար:
Նա կոչ է արել զարգացնել կապերը Իրանի եւ Թուրքիայի միջեւ եւ ընդգծել է երկու կողմերի համագործակցության կարեւորությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում, այդ թվում` սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացը Աստանայում: «Իրանի եւ Թուրքիայի, որպես տարածաշրջանի երկու կարեւոր երկրների, համագործակցությունը կարող է արդյունավետ լինել տարածաշրջանային խնդիրների եւ ճգնաժամերի լուծման հարցում»,- ասել է նա: