Ֆրանսիայի խորհրդարանը ոստիկանության լիազորություններն ընդլայնող օրենք է ընդունել
Ֆրանսիայի խորհրդարանն անվտանգության մասին օրենք է ընդունել, որը ընդլայնում է ոստիկանության լիազորությունները, հաղորդում է AP-ը:
Օրինագծին կողմ է քվեարկել 75 խորհրդարանական, դեմ՝ 33-ը: Սենատն արդեն ընդունել է օրենքը:
Մակրոնի կառավարությունը հայտարարել է, որ օրենքն անհրաժեշտ է ագրեսիվ խմբավորումների սպառնալիքներից եւ հարձակումներից ոստիկանության պաշտպանության համար: