Նիկոլի Հայաստանում անհատի անվտանգությունը վտանգված է ավելի, քան երբևէ, վառ ապացույց արցախյան վերջին պատերազմն է․ Արմեն Մինասյան (տեսանյութ)
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ օրեր առաջ հեռարձակված հարցազրույցը մեծ արձագանք ստացավ մեզանում։ Այդ զրույցում կարելի էր որսալ թերևս ամենակարևորը՝ այն, ինչ վերաբերում էր Հայաստան-Ռուսաստան հեռանկարին, որտեղ կիրառվեց երկու պետություն մեկ նպատակ կարգախոսը։ Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի և քաղաքագետ Արմեն Մինասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «36.6» հաղորդաշարի շրջանակներում ասել է Սամվել Ֆարմանյանը:
«2019թ-ին «Независимая газета» օրաթերթում հրապարակվեց դեսպան Մինասյանի նույն վերնագիրը կրող հոդվածը, որը նվիրված էր Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին և մեծ հաշվով Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ապագա հնարավոր ճարտարապետությանը։ Ցավոք տեղի չունեցավ այն, ինչ ակնարկվում էր այդ հոդվածում, դեռ մի բան էլ ավելին՝ իշխանություններն արեցին 180 աստիճանով ճիշտ հակառակը՝ այն, ինչ ակնարկվում էր այդ հոդվածում»,- նշել է նա։
Հաղորդման մյուս հեղինակ Արմեն Մինասյանն իր հերթին նշել է, որ նախ և առաջ պետք է հասկանալ ինչ է անվտանգությունը․ մարդու գոյության և բնականոն գործունեության համար սպառնալիքներից զերծ իրավիճակն է։
«Դեռ անհիշելի ժամանակներից մարդիկ անվտանգությունն ապահովելու համար սկսեցին միավորվել, որպես հետևանք առաջացավ «պետություն» եզրույթը, որն էլ հետագայում դարձավ այն ինստիտուցիոնալ կառույցը, որն սկսեց ապահովել մարդու անվտանգությունը։ Խոսքը էֆեկտիվ պետության մասին է, այլ ոչ թե Նիկոլի Հայաստանի, որտեղ անհատի անվտանգությունը վտանգված է ավելի, քան երբևէ, դրա վառ ապացույցն է արցախյան վերջին պատերազմը։ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք վտանգվել է ոչ միայն արտաքին անվտանգությունը, այլև ներքին, որի վառ օրինակն է հանցագործությունների աճը»,- նշել է Արմեն Մինասյանը։
Մանրամասները դիպեք տեսանյութում: